Ադրբեջանն Արցախում օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանն Արցախում օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի  դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։

Արցախի ՊԲ-ից հայտնում են՝ ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել  շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում  առաջացած հումանիտար աղետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում