ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 7-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջնացքի ապաշրջափակման վերաբերյալ Արդադարդատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը:

Ըստ աղբյուրի՝ Վահե Գևորգյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում