Հոգեբանները նշել են ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառը
Թել Ավիվի համալսարանի հոգեբաններն ամուսնական կյանքից դժգոհությունն անվանել են ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը, գրում է The Times Of Israel- ը:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնությունից դժգոհությունը տղամարդկանց կյանքի տևողության վրա ազդելու առումով կարող է համեմատվել ծխելու և ֆիզիկական պասիվության հետ: Եզրակացությունը հիմնված է 32 տարվա հետազոտության արդյունքների վրա։ Մասնագետներն ուսումնասիրել են 10,000 իսրայելցի տղամարդկանց և նրանց մահվան հանգամանքները։
Տղամարդիկ, ովքեր դժգոհ են եղել իրենց ամուսնությունից, ուսումնասիրության ընթացքում միջին հաշվով 19 տոկոսով ավելի շատ մահվան հավանականություն են ունեցել, քան իրենց հասակակիցները, ովքեր գոհ են եղել այդ հարաբերությունից:
Կարծիքներ