Պատերազմում վերին վերջույթները կորցրած տղաները պրոթեզավորվում են բիոնիկ պրոթեզներով, որոնք 30-ից ավելի ֆունկցիա ունեն
Պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաները Զինվորի տանն այս օրերին պրոթեզավորվում են բիոնիկ պրոթեզներով, որոնք 30-ից ավելի ֆունկցիայի հնարավորություն են տալիս:
Այս մասին տեղեկացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը։
«Այս պահին աշխատանքներ են տարվում՝ աջակցող այլ միջոցների կարիք ունեցող զինծառայողներին դրանցով ապահովելու, միջազգային ստանդաարտներին համապատասխան տեխնոլոգիաները Հայաստան բերելու ուղղությամբ։
Հուսով եմ՝ շուտով մեր տղաներին կապահովենք գերժամանակակից այլ միջոցներով, որոնք թույլ կտան վերադառնալ իրենց բնականոն կյանքին, անցնել ինքնուրույն կենցաղավարման»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարի պաշտոնակատարը։
Կարծիքներ