ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը Հայաստանի առաջնահերթություններից է․Զաս
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այսօր հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Կառույցի քարտուղարԻ խոսքով՝ բոլոր երեք տարածաշրջաններում իրավիճակը բարդ է:
«Ինչ վերաբերում է Արևելաեվրոպական տարածաշրջանին, իրավիճակն այնտեղ վատթարանում է, այդ պատճառով ՀԱՊԿ արտգործնախարարները հատուկ ուշադրություն դարձրին ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակին: ԱԳ նախարարները հայտարարությամբ անթույլատրելի են համարել մի պետության անվտանգության ապահովումը մյուսների հաշվին:
Անգամ այս հայտարարությամբ նախարարներն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջնորդող դերին՝ համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցում: Քննարկման երկրորդ թեման ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն էր վերաբերում. դա Հայաստանի առաջնահերթություններից մեկն է: Ղազախստանում խաղաղապահ գործողությունների ժամանակ ստացած առաջին փորձը մեզ համար պարարտ հող է ստեղծել հետագա քայլերի համար:
Ես տեղյակ պահեցի ԱԳ նախարարին, որ առաջիկա ամսվա ընթացքում կմշակենք փաստաթղթեր, որոնք ենթադրում են շտկումներ իրավական բազայում, զորքի և կառավարման մարմինների ոլորտում: Շնորհակալ եմ արտաքին գործերի նախարարին, որ այսօրվա քննարկման ընթացքում նոր առաջարկներ և նախաձեռնություններ եղան, որոնց նպատակը կրկին ճգնաժամների ընթացքում արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է»:
Կարծիքներ