Ամերիկյան MGM Resorts-ը աճուրդի է հանում Պաբլո Պիկասոյի նկարները

Ամերիկյան MGM Resorts-ը աճուրդի է հանում Պաբլո Պիկասոյի նկարները

Ամերիկյան MGM Resorts ընկերությունը, որն ունի հյուրանոցների և խաղասրահների մեծ ցանց, աճուրդի կհանի հայտնի իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի 11 աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 104 մլն ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Նկարների վաճառքը կազմակերպելու է Sotheby's աճուրդների տունը:

Աճուրդը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Լաս Վեգասի «Բելաջիո» հյուրանոց-խաղասրահում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում