Վերականգնվել են Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև կապի ուղիները

Վերականգնվել են Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև կապի ուղիները

Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև կապի ուղիղ գիծը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեային կառավարության աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում ակնկալվում է այդ առիթով պաշտոնական հայտարարություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2020 թվականի հունիսին Փհենյանը կտրել էր Սեուլի հետ կապի բոլոր գծերը։ Հյուսիսային Կորեայում հայտարարել էին, որ միջկորեական հարաբերությունները հասել են վերջակետին։ Հիասթափություն էր արտահայտվել Հարավային Կորեայի հետ բանակցությունների առնչությամբ։ Բացի այդ, Փհենյանը մեղադրել էր Սեուլին անմիտ գործողությունների և հյուսիսկորեացի ժողովրդին վիրավորելու մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում