Նիկոլ Փաշինյանը Արտաքին հետախուզության ծառայությանը հանձնարարականներ է տվել

Նիկոլ Փաշինյանը Արտաքին հետախուզության ծառայությանը հանձնարարականներ է տվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և  ծառայողների հետ։

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։ 

Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև՝ պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։ 

Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել  հանձնարարականներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում