Էջմիածնում շան հարձակումից հետո պատառոտված վերքեր ստացած քաղաքացուն վիրահատել են. Շուշան Դանիելյան
Օրերս շան հարձակման ենթարկված քաղաքացուն վիրահատել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել էին ծանր:
Պացիենտի մոտ առկա էին վերին ձախ վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:
Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո»,- նշել է նա:
Կարծիքներ