Գերմանիայում գազի խնդիր կա.էկոնոմիկայի նախարար

Գերմանիայում գազի խնդիր կա.էկոնոմիկայի նախարար

Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարար Ռոբերտ Հաբեքն ընդունել Է, որ երկրում ձմեռային տարեշրջանի գազի պաշարների հետ կապված իրադրությունը մնում Է լուրջ, հորդորել Է խնայել գազը եւ ընդլայնել ածխի օգտագործումը Էլեկտրակայանների աշխատանքն ապահովելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայիս իրադրությունը լարված Է եւ լուրջ»,-հայտարարել Է նա ZDE հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հաբեքը նշել Է. «Միշտ հստակ Է եղել, որ մենք գտնվում ենք գազից մեծ կախվածության մեջ (…) Ուստի այն միջոցները, որոնք մենք ձեռնարկում ենք, աստիճանական գործողություններ են, ճիշտ են»: «Մինչեւ ձմեռ գազի պաշարները պետք Է կազմեն առնվազն 90 տոկոս, ասել Է նախարարը, նշելով, որ այսօր երկրի գազապահեստարանները լցված են 57 տոկոսով: Նրա խոսքով՝ դա «այնքան Էլ վատ չԷ սեզոնի համար, բայց ինչ-որ բան դեռ պակաս Է, եւ մենք պակասը պետք Է ստանանք ամառվա ընթացքում՝ «գնումների եւ խնայողության օգնությամբ»: Նախարարը, որը ներկայացնում Է «կանաչների» կուսակցությունը, որոնք դեմ են հանգես գալիս հանածո վառելանյութին, որպես իրավիճակից ելք առաջարկել Է ամեն կերպ կրճատել գազի օգտագործումը եւ «կրկին ցանցին միացնել ածխաԷլեկտրակայանները»:

«Ես այժմ ջանում եմ հեռու մնալ կուսակցական ծրագրից եւ անել այն, ինչն անհրաժեշտ Է անել Գերմանիայում մատակարարումների անվտանգությանն ապահովելու համար»,-ընդգծել Է նա: «Գազպրոմ»-ի կողմից «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումների կրճատումը, ինչպես հաղորդվել Է, պայմանավորված Է Siemens Energy-ի կոմպրեսորային տուրբինների վերանորոգման հետ կապված ուշացումով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում