Թուրքիայում շենքի փլուզման հետևանքով կան տուժածներ. 20 մարդ շարունակում է մնալ փլատակների տակ
Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա քաղաքում եռահարկ շենք է փլուզվել, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Փլուզման հետևանքով մարդիկ տուժել են։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցները փլատակներից դուրս են բերել 14 մարդ, ևս 20-ը մնում է փլատակների տակ։
«Թեև հայտնի է առաջին հարկում գտնվող ռեստորանի վերանորոգման մասին, սակայն փլուզման ստույգ պատճառը դեռ պարզված չէ»,- ասել է Մալաթիայի քաղաքապետ Սելահաթթին Գյուրքանը։
Կարծիքներ