Իրանը կաջակցի ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը. Էբրահիմ Ռայիսի

Իրանը կաջակցի ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը. Էբրահիմ Ռայիսի

Իրանի իշխանությունները կաջակցեն ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին երդման արարողության ժամանակ  հայտարարել է Իսլամական Հանրապետության նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա»,- նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:

Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ է: «Իսլամական Հանրապետությունը, ըստ Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի ֆաթվայի (կրոնական կարգադրություն), արգելում է միջուկային զենքը, և այդ զինատեսակին տեղ չկա երկրի պաշտպանական ռազմավարության մեջ»,- ասել է Ռայիսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում