Բայդենը Նեթանյահուին խորհուրդ է տվել առանց հստակ ծրագրի գործողություն չսկսել Ռաֆահում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խորհուրդ է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ռազմական գործողություններ չսկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ առանց խաղաղ բնակչության պաշտպանության հստակ ծրագրի։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ինչպես հետևում է փաստաթղթից, հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը և Նեթանյահուն քննարկել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման հեռանկարները, ինչպես նաև անկլավին մարդասիրական օգնություն հասցնելը։
Կարծիքներ