Մատվիենկոն Արարատ Միրզոյանի խնդրանքով ադբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է հայ կանանց վերադարձի հարցը
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում ձերբակալված հայ կանանց՝ հայրենքի վերադարձի հնարավորությունը: Այս մասին Մատվիենկոն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ, ես դիմել եմ նրան, որպեսզի հնարավորություն տրվի այդ կանանց վերադառնալ տուն: Չէ որ երբ խոսքը կանանց մասին է, դա զգայուն հարց է, քանի որ դա կարող է լինել ինչ-որ մեկի մայրը: Հուսով եմ՝ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,-ասել է նա:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նման խնդրանքով դիմել էր Մատվիենկոյին:
Կարծիքներ