Ռուսական կործանիչը ճապոնական ինքնաթիռ է որսացել
Ռուսական Սու-30 կործանիչը ճապոնական OP-3C պարեկային ինքնաթիռ է որսացել Ճապոնական և Օխոտյան ծովերի ջրային տարածքում. այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:
Սահմանին մոտեցող օդային թիրախը նկատել են ռուսական վերահսկողության միջոցները։
«Օդային թիրախը ճանաչելու և ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու համար օդ է բարձրացվել Սու-30 կործանիչը ՝ Արևելյան ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս զինվորականները թույլ չեն տվել պետական սահմանի խախտում:
Կարծիքներ