Հռոմի պապը պատմել է, որ բուժեղբայրը փրկել է իր կյանքը երկրորդ անգամ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հուլիսի սկզբին աղիների վիրահատության էր ենթարկվել, հայտարարել է, որ այդ ժամանակ իր կյանքը փրկել է բուժեղբայրը: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Cope իսպանական ռադիոկայանը:
«Բուժեղբայրներից մեկը՝ մեծ փորձով մի մարդ, փրկեց իմ կյանքը: Սա արդեն երկրորդ անգամ է, երբ իմ կյանքը փրկում է բուժեղբայրը. առաջինը եղել է 1957 թվականին», - ասել է Հռոմի պապը՝ չմանրամասնելով, թե ինչպես է դա եղել:
Հարցին՝ «ինչպե՞ս եք այժմ Ձեզ զգում», Ֆրանցիսկոս պապը պատասխանել է. «Դեռ ողջ եմ»:
Կարծիքներ