Ճապոնիան հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան փորձագիտական կոմիտեի նիստի ընթացքում պաշտոնապես հայտարարել Է կորոնավիրուսի հետ կապված մինչեւ սեպտեմբերի 30-ը գործող արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին: Նիստի հեռարձակումն իրականացրել Է NHK հեռուստաալիքը:
Ներկայում արտակարգ դրության ռեժիմը գործում Է 47 պրեֆեկտուրաներից 19-ում՝ Հոկայդոյում, Գիֆուում, Այթիում, Միեում, Սիգայում, Հիրոսիմայում, Տոկիոյում, Կանագավայում, Տիբայում, Իբարակիում, Տոտիգիում, Գումմայում, Սայտամայում, Սիձուոկայում, Օսակայում, Կիոտոյում, Հյոգոյում, Ֆուկուոկայում, Օկինավայում:
Եվս 18 պրեֆեկտուրաներում գործում Է կորոնավիրուսի դեմ պայքարի խստացված միջոցների ռեժիմ, որը ենթադրում Է ավելի մեղմ սահմանափակումներ: Գրեթե բոլոր պրեֆեկտուրաներում վարակվածների թիվը, բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը, ծանր դեպքերի թիվը նվազել Է մինչեւ այն մակարդակ, որը թույլ Է տալիս սեպտեմբերի 30-ից հետո չեղարկել սահմանափակումները:
Ենթադրվում Է, որ, չնայած արտակարգ դրության ռեժիմի չեղարկմանը, մեղմացումները կմտցվեն աստիճանաբար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ