Ղարաբաղը լուծարելուց հետո Շահրամանյանը Հայաստանն է փուռը տալիս

Ղարաբաղը լուծարելուց հետո Շահրամանյանը Հայաստանն է փուռը տալիս

Երեկ լրատվամիջոցների հետ հարցազրույցում ԼՂ լուծարումը ստորագրած Շահրամանյանը, թե Արցախի ՊԲ-ն մինչև վերջ ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին։  Բնականաբար այս  ակնհայտ կեղծիքը չվրիպեց ադրբեջանակն կողմի ուշադրությունից, Ադրբեջանից  անմիջապես արձագանքեցին, որ  փաստացի Շահրամանյանը հաստատել է այն ինչ երկար ժամանակ իրենք փորձում էին ապացուցել՝  Հայաստանը անօրինական զորամիավորումներ է ունեցել Ղարաբաղում և Հայաստանը եղել է պատերազմի կողմ։

Բնականաբար Շահրամանյանի այս հայտարարությունը ամբողջությամբ կեղծիք է, քանզի Հայաստանում անգամ վարչապետի մակարդակով անընդհատ  հնչում են  մեղադրանքներ  Շահրամանյանի  ու նրա շրջապատի հասցեին․ որ ԼՂ-ն լուծարելուց հետո մեծաթիվ զենք-զինամթերք նվիրեցին Ադրբեջանին։  Հետևաբար Արցախի ՊԲ-ն չէր կարող ենթարկվեր  ՀՀ ՊՆ-ին,  հակառակ դեպքում այդչափ զենք-զինամթերքը չէր նվիրաբերվի Ադրբեջանին, ինչպես արեց դա ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը։

 

Բայց այս կերպ Լեռնային Ղարաբաղը լուծարած Շահրամանյանը փաստացի փուռն է տալիս Հայաստանը՝ սկուտեղի վրա մատուցելով Ադրբեջանին։ ԼՂ-ն լուծարելուց հետո Հայաստան փախած Շահրամանյանն ու նրա շրջապատը մեկ նպատակ ունի, զավթել իշխանություն Հայաստանում, ու դրա համար այս մարդիկ պատրաստ են անգամ կեղծ թեզերով փուռը տալ Հայաստանը։ Սրան գումարած նաև  այն քրեական գործերը, որոնցով անցնում են ԼՂ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝  Ղարաբաղում պետական գույքը յուրացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում