COVID-19-ը Վրաստանում. 3837 նոր դեպք, 44 հիվանդ մահացել է
COVID-19-ի զոհերի թիվը Վրաստանում աճել է՝ հասնելով 1883-ի: Կառավարությունը հայտնել է, որ եւս 44 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նախօրեին ասել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում «կովիդով վարակված հիվանդների մոտ մահացության մակարդակը կբարձրանա, քանի որ ներկայումս մոտ 400 մարդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում»:
Երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի եւս 3837 նոր դեպք, առողջացել է 3105-ը: COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հանրապետությունում 194900 է, առողջացել է 164786-ը:
Մեկ օրվա ընթացքում կատարվել է 20 176 թեստ, որից PCR թեստերը՝ 7644, հակագենի արագ թեստերը՝ 12532:
Կարծիքներ