Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև
Ռուսաստանը Հայաստանից սպասում է պաշտոնական որոշում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն-ում հետագա մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ Երևանը պետք է հստակեցնի կազմակերպության հետ իր հետագա փոխգործակցության ձևաչափը և այդ մասին տեղեկացնի գործընկեր երկրներին։
«Նրանք կա՛մ շարունակում են մնալ կազմակերպության կազմում, կա՛մ նախընտրում են այլ սցենար։ Այդ մասին պետք է մեզ տեղեկացնեն»,- ասել է Վասիլևը։


Կարծիքներ