Կուսակցությունների ներքին ժողովրդավարության ամրապնդումը կարևոր է քաղաքական համակարգի կայացման համար. Արսեն Թորոսյան

Կուսակցությունների ներքին ժողովրդավարության ամրապնդումը կարևոր է քաղաքական համակարգի կայացման համար. Արսեն Թորոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գալիք համաժողովին ընդառաջ հերթական հանդիպումներն են տեղի ունեցել կուսակցության վարչության անդամության թեկնածուների և ՔՊ  պատվիրակների միջև՝ Ապարանի, Աշտարակի և Թալինի տարածքային կազմակերպություններում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Թեկնածուները ներկայացրեցին իրենց և իրենց ծրագրերը, իսկ պատվիրակները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նրանց։

Կուսակցությունների ներքին ժողովրդավարության ամրապնդումը կարևոր է քաղաքական համակարգի կայացման համար»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում