Չինաստանում գրանցվել է ծնելիության ռեկորդային ցածր մակարդակ
Չինաստանը 2021 թվականին գրանցել է ծնելիության ռեկորդային ցածր մակարդակ՝ չնայած ընտանիքում մեկ երեխա ունենալու արգելքի վերացմանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի վիճակագրության պետական բյուրոյի տվյալները։
Անցյալ տարի ծնելիության մակարդակը 1000 մարդու հաշվով կազմել է 7,52, ինչը ամենացածր ցուցանիշն է 1949 թվականից ի վեր։ Այսպիսով, բնակչության բնական աճը կազմել է ընդամենը 0,034%, ինչը 1960 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։
2021 թվականին Չինաստանում ծնվել է մոտ 10,62 միլիոն, մինչդեռ 2020 թվականին՝ 12 միլիոն երեխա։
Կարծիքներ