Մարդն անգամ Հայաստանում այդ բաները չի անում. խոսնակը՝ Վահան Քերոբյանի ալկոհոլային թունավորման լուրերի մասին

Մարդն անգամ Հայաստանում այդ բաները չի անում. խոսնակը՝  Վահան Քերոբյանի ալկոհոլային թունավորման լուրերի մասին

Երեկ 168.am-ը գրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպում Իրանում  կաթնամթերք արտադրող «Միհան» ընկերության գործարան չի կայացել, քանի որ նախարարը եղել է ալկոհոլային թունավորման վիճակում:

Freenews.am-ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի մամուլի պատասխանատու  Անահիտ Խեչոյանը հերքեց լուրը, ասելով. «Այո, այդ հանդիպումը չեղարկվել է, բայց այդ 5 օրերի ընթացքում ամեն օր մինչև 8 հանդիպում է ունեցել նախարարը, անգամ  եղել են հանդիպումներ, որոնք ընթացքում են որոշվել: Իսկ մամուլում տարածված պատճառը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մարդն անգամ Հայաստանում այդ բաները չի անում, ուր մնաց Իրանում, որտեղ արգելված է այդ բանը: Ես մտածում եմ գերհոգնած է եղել, դրա համար էլ չեղարկել է, նախապես էլ ասվել  այդ մասին»:

Հիշեցնենք, որ  հունվարի 22-26-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվել է Իրան:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում