Արգենտինայի նորընտիր նախագահը մերժել է Պուտինի՝ BRICS-ին միանալու հրավերը. ԱԳՆ-ն մեկնաբանել է պատճառը
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Դիանա Մանդինոն խոստովանել է, որ նախագահ Խավիեր Միլեյի կառավարությունը մասամբ առաջնորդվել է գաղափարական նկատառումներով, երբ հրաժարվել է միանալ BRICS-ին:
«Եվ այն, և այն, բայց հիմնականում գործնական», - պատասխանել է նա հարցին, թռ արդյոք այդ միավորմանը չանդամակցելը գաղափարական, թե գործնական որոշում է եղել:
Հիշեցնենք, որ Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը պաշտոնապես մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ուղղված նամակներում մերժել է BRICS-ի միության (Brasilia, Russia, India, China, South Africa ) անդամ դառնալու հրավերը։
Կարծիքներ