Մոսկվան ողջունում է Ադրբեջանում ընտրությունների հաջող անցկացումը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ողջունում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների հաջող անցկացումը և հավատարիմ է համագործակցության հետագա ամրապնդմանը։
Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանում ընտրությունների հաջող անցկացումը և հավատարիմ է Ադրբեջանի Հանրապետության հետ դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, պատրաստ է ակտիվ համատեղ աշխատանքի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հավելել է, որ «արևմտյան երկրների և նրանց կողմից վերահսկվող միջազգային կառույցների գնահատականները չափազանց կողմնակալ են երևում», որոնք «ի սկզբանե չափազանց կողմնակալ են եղել Ադրբեջանի նախագահական ընտրությունների նկատմամբ և կիրառել են նախապես հաստատված մեթոդներ՝ վարկաբեկելու ընտրական գործընթացը»։
Այս մասին խոսել էր նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախորովան՝ կասկածի տակ դնելով զեկույցը՝ այն համարելով ապշեցուցիչ:
Կարծիքներ