Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ 4 մարդ զոհվել է, 50-ից ավելի մասնակից՝ ձերբակալվել

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ 4 մարդ զոհվել է, 50-ից ավելի մասնակից՝ ձերբակալվել

ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը հայտնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտի խոսքով,  նրանց հիմնական մասը ձերբակալվել է պարետային ժամը խախտելու համար: Նա նշել է, որ ոմանք ձերբակալվել են ապօրինի զենք պահելու համար:

«Independent»-ը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 4 մարդ զոհվել է: Մեկ կնոջ վրա կրակել են Կապիտոլիումի շենքի ներսում, տեղեկություններ կան անկարգությունների ժամանակ ևս երեք անձանց մահվան մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում