Թուրքիայում հաշվել են Ռուսաստանից չվերթների արգելքի հեևանքով գրանցված վնասի չափը
Ռուսական իշխանությունների՝ դեպի Թուրքիա ուղևորությունների արգելքն առնվազն մինչև հունիսի 21-ը երկարաձգելու որոշումը նոր վնասներ կհասցնի երկրի զբոսաշրջային հատվածին, որն արդեն իսկ լուրջ կորուստներ է ունեցել:
Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով թուրքական Daily Sabah պարբերականի տվյալները: Տեղի զբոսաշրջային հատվածի ներկայացուցիչների գնահատմամբ՝ ապրիլից ի վեր սահմանված արգելքի հետևանքով ֆինանսական կորուստների ընդհանուր ծավալը կազմում է առնվազն 2 մլրդ դոլար:
Թուրքական կողմը հույս է հայտնել, որ ավիաչվերթները Ռուսաստանից Թուրքիա կվերականգնվեն հուլիսին:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն, Թուրքիայում «Քովիդ-19»-ի տարածմամբ պայմանավորված, ապրիլի 15-ից սահմանափակել է թռիչքները դեպի Թուրքիա՝ այդպիսով սահմանափակելով զբոսաշրջային հոսքը:
Կարծիքներ