Հազարավոր կամավորականներ հրաժարվել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարզահանդեսի մասնակցությունից
Տոկիոյի Օլիմպիական խաղերին հազարավոր կամավորականներ, ովքեր պետք է աշխատեին մարզահանդեսում, փոխել են իրենց ծրագրերը:
Զանգվածային մերժումները պայմանավորված են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վախերով, ինչպես նաև պատվաստումների դանդաղ ընթացքով:
80․000 կամավորականներից շուրջ 10․000-ն արդեն հրաժարվել է:
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 753 հազար հիվանդացության և ավելի քան 13 հազար մահվան դեպք: Պատվաստումների գործընթացին մասնակցել է բնակչության 2.3%-ը:
Կարծիքներ