Հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, առողջացել 52 քաղաքացի
Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 661 դեպք, որոնցից 217 250 -ն` առողջացած, 4530-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 209 287 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Ունենք 52 առողջացած և 3 մահվան դեպք:
Կարծիքներ