Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածից հրթիռի արձակման մասին
 
            Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները չորեքշաբթի երեկոյան մեկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Գազայի հատվածից մեկ հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրթիռային հարձակման հետևանքով օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել պաղեստինյան անկլավին հարող տարածքներում, հավելել է մամուլի ծառայությունը։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ