Համաշխարհային գործիչները մտադիր են միջազգային պայմանագիր ստեղծել՝ պանդեմիաների դեմ պայքարի համար

Համաշխարհային գործիչները մտադիր են միջազգային պայմանագիր ստեղծել՝ պանդեմիաների դեմ պայքարի համար

Պետությունների և միջազգային կազմակերպություններից 20-ից ավելի ղեկավարներ կողմ են հանդես եկել միջազգային պայմանագրի մշակմանը՝ ապագայում նոր պանդեմիաների կանխման նպատակով։ Համատեղ հայտարարությունը հրապարակվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում։

Նախաձեռնությանը մասնավորապես աջակցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

«Այսպիսի նոր, հավաքական պարտավորությունը կդառնա անկյունաքար՝ ամենաբարձր քաղաքական մակարդակով պանդեմիաներին հակազդելու ուղու վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Ենթադրվում է, որ փաստաթուղթը կհիմնվի առողջապահական ոլորտում առկա գլոբալ համաձայնագրերի վրա, իսկ դրա գլխավոր նպատակը կլինի միջազգային համագործակցության ակտիվացումը՝ համավարակների կանխման նպատակով։

Բացի այդ, առաջնորդները նշել են 2020 թվականի ապրիլին գործարկված ACT-Accelerator միջազգային ծրագրի զարգացման շարունակման անհրաժեշտությունը, որը հասանելիություն է ապահովում պատվաստանյութերին, թեստերին և հակակորոնավիրուսային թերապևտիկ միջոցներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում