Գերմանիայում տարհանումները կարող են շարունակվել

Գերմանիայում տարհանումները կարող են շարունակվել

Արեւմտյան Գերմանիայի աղետի շրջաններում կրկին անձրեւներ են սկսվել: Տուժած բնակավայրերի բնակիչներին տարհանում են առաջարկել, քանի որ կիրակի եղանակային պայմանները կարող են վատթարանալ,- հաղորդում է Deutsche Welle-ն:

Օդերեւութաբանական գործակալությունը նախազգուշացրել է Ռեյնլանդ-Պֆալցին սահմանակից Սաար նահանգում փոթորիկների ռիսկի ավելացման մասին: Ռիսկային գոտում են նաեւ Գերմանիայի հարավային ալպյան շրջանները, որոնք մոտ են Շվեյցարիային եւ Ավստրիային:

Ջրհեղեղները ամայացրել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա եւ Ռեյնլանդ-Պֆալց նահանգների մի քանի շրջաններ, որոնք այժմ պատրաստվում են ավելի շատ տեղումների: Մոտ 30 000 փրկվածներ դեռ չունեն էլեկտրականություն եւ խմելու ջուր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում