ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 10-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.60 դրամով և կազմել 516.01 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 7.97 դրամով և կազմել 569.42 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 4.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.94 դրամով և կազմել 679.07 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 595.99 դրամով և կազմել 32996.06 դրամ: Արծաթի գինն աճել է 3.94 դրամով և կազմել 434.25 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ