Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Ապրիլի 13-ին գումարված նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց:

Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն նախօրդ օրը քննարկված նախագծերը, այնուհետև կանցնեն օրակարգում ընդգրկված հաջորդ հարցերի քննարկմանը: 

Առաջին ընթերցմամբ կքննարկվեն Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերն և օրենսդրական փաթեթները:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին կներկայացվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն ու այլ օրենսդրական փաթեթներ:

Ազգային ժողովին կներկայացվեն նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային ﬔխանիզﬕ 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Ապրիլի 14-ի նիստում խորհրդարանում կկայանա կառավարության հետ հարցուպատասխանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում