Մենք փորձում ենք աջակցել. Անիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին

«Չափազանց հուզիչ էր մեր երեկվա այցն Արագածոտնի մարզ, որտեղ մենք արձանագրեցինք ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց, որոնք փորձում են վերականգնել իրենց կյանքը»:
Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն:
«Մենք փորձում ենք մեր կողմից աջակցել, օգնել, վերականգնել նրանց կյանքը,- ասել է նա:
Անդրադառնալով իր և Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը՝ Դմիտրիուն նշել է, որ հանդիպումը ևս մեկ անգամ ապացույց է երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների:
«Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ Հայաստանը մեր սրտում է: Մենք երբեք չենք մոռանում և անչափ շնորհակալ ենք ձեր ջերմ խոսքերի համար»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը Արագածոտնի մարզում էր։
Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, որոնք «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ՝ իրենց տնտեսապես կայունացման և սոցիալական վերաինտեգրման համար։
Կարծիքներ