«Կոչ եմ անում ճնշել Ադրբեջանին». ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Չարլ Թաննոք
Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Չարլզ Թաննոքն իր թվիթերյան էջում քննադատել է Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու համար:«Շաբաթներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը խաղաղ բանակցություններում հարցականի տակ դնելուց հետո Ադրբեջանը լուրջ հարձակում է կատարել Լեռնային Ղարաբաղի վրա:
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա, որպեսզի վերջինս վերադառնա բանակցությունների սեղան, քանի որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով»,-գրել է Թաննոքը:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։
Կարծիքներ