Կրթությունը հիրավի ամեն ինչի հիմքն է. Արսեն Թորոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել․
«Երեկ պատիվ ունեցա մասնակցելու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Ինձ համար շատ հաճելի էր հանձնել ՀՊՏՀ և Ազգային բժշկական պալատի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմները:
Կրթությունը հիրավի ամեն ինչի հիմքն է և ես շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին լայն թափ են հավաքում առողջապահության կառավարման գիտելիքներ և հմտություններ տվող ակադեմիական կրթական ծրագրերը. դրանք բերելու են առողջապահական համակարգի արդյունավետության և բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը:
Հաջողություն և նոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլոր շրջանավարտներին:
Ի’ գործ»։
Կարծիքներ