ԵՄ դեսպանը հանդիպել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին
Հունիսի 18-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը հերթական անգամ հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերի միջև մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքները, որոնք դրական ազդեցություն են ունեցել ավիացիոն ոլորտի զարգացման վրա։
Կողմերը քննարկել են նաև ապագա համագործակցությունը և հայկական ավիացիոն ոլորտի աջակցման հետագա քայլերը՝ մասնավորապես անվտանգության ամրապնդման և ոլորտի ճկունության ուղղություններով։
Կարծիքներ