Գերմանիան 2 մլրդ եվրո կներդնի քվանտային տեխնոլոգիաների մեջ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է, որ դաշնային կառավարությունը առաջիկա չորս տարիների ընթացքում 2 մլրդ եվրո կներդնի քվանտային տեխնոլոգիաների մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գերմանիան համաշխարհային առաջնորդ է քվանտային տեխնոլոգիաների ուսումնասիրման ոլորտում: Մինչև 2025 թվականը մենք ներդրումների տեսքով հավելյալ 2 մլրդ եվրո կհատկացնենք այս ոլորտում »,- հայտարարել է Մերկելը:
Կարծիքներ