Կարեն Կարապետյանը, դարձել է լրիվ «мальчик на побегушках», վայ գնդակը դաշտից դուրս ընկավ, վազի բեր. Նիկոլ Փաշինյան
«Մեկը կա, ասում է Կարեն Կարապետյանին կասեմ վերադառնա, պաշտոն ստանա, աշխատանք է բաժանում: էն մի անեկդոտ կա, որ ասում է դու մի հատ կողմնորոշվի, հիմա որսորդ ես, թե՝ ինչ: Լրիվ էդ անեկդոտի հերոսն է Կարեն Կարապետյանը, դառել է լրիվ «Мальчик на побегушках», վայ գնդակը դաշտից դուրս ընկավ, վազիր, վազի բեր»,-Կապանում քարեզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Երկրորդ, էդ գործազուրկը՝ երիտասադ թոշակառուն, ինչ-որ գործեր է բաժանում, հեսա կասի Սերժ Սարգսյանին ինչ գործ է տալիս, Արթուր Վանեցյանին ինչ գործ է տալիս: Դուք ՀՀ-ում գործ տալու հնարավորություն ակլևս երբեք չեք ունենալու: Էդ ես եմ ձեզ բոլորիդ գործ տալու: Ու գիտե՞ք ինչ գործ. Էն որ ասում էիք կռելու ենք, կռելու ենք, դուք քարփինջ (աղյուս նկատի ունի) եք կռելու Հայաստանում կառուցվող 500 մանկապարտեզի, 300 դպրոցի, 2600 կմ ճանապարհի շինարարության համար: Էդ գործը ես եմ ձեզ տալու, և էդ գործը դուք անելու եք ժողովրդի առաջ ու հատուցելու եք ժողովրդից գողացածի մինչև վերջին կոպեկը:
Անցած տարի ՀՀ-ում գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգը: Որ դեպքւմ քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս, ապա ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձումը կարվի այդ համակարգի միջոցով՝ դառնալու է դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ:
Ես ընդունում եմ, որ մենք էստեղ մի փոքր դանադաղել ենք, որվհետև մի քիչ շատ ինստիտուցիոնալ ենք գործել: Բայց լավ լուրն այն է, որ էդ ինստիտուտներն արդեն լավ կարող են գործել»:
Կարծիքներ