Լևոն Բալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`24 տարի Արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Լևոն Բալյանը նշանակվել է նախարարի տեղակալ։
Աշխատանքային գործունեություն
1999-2007 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր-Նորք, Արմավիրի մարզային, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժիններում՝ որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, գլխավոր խորհրդատու և մարզային բաժնի պետի տեղակալ
2007-2008 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետի տեղակալ։
2008-2016 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Ավան և Նոր-Նորք, Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Վարչական ակտերով բռնագանձումների բաժինների պետ։
2016-2019 թթ․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի, ապա Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժին պետ։
19․08․2019 թ․-2022 դեկտեմբեր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ։
Կարծիքներ