Հայտնի են օմիկրոն շտամի ախտանշանները

Հայտնի են օմիկրոն շտամի ախտանշանները

Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլայը խոսել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների ախտանիշների մասին, Риа новости-ի հաղորդմամբ՝ մեջբերում է Bloomberg-ը ։
Նրա խոսքով, առայժմ հիվանդությունը դրսևորվում է շատ թեթև ձևով, սակայն դեռ վաղ է որևէ բան ասելը։

«Մենք տեսել ենք գրիպի ախտանիշներով հիվանդներ, չոր հազ, ջերմություն, գիշերային քրտնարտադրություն և մարմնի ցավեր: Կարծում եմ, որ դա կապված է COVID-19-ի բոլոր մյուս ալիքների հետ, որոնք մենք տեսել ենք», - ասաց Պիլայը:
Ավելի վաղ Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիան ծանր հոգնածությունն անվանել էր կորոնավիրուսի օմիկրոն շտամի գլխավոր ախտանիշ։ Միևնույն ժամանակ, հիվանդներից ոչ մեկի մոտ համի կամ հոտի կորուստ չի զգացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում