Ավստրալիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ի գործընկերների միջոցով Ուկրաինային զենք մատակարարելու մտադրության մասին
Ավստրալիան Ուկրաինային մահաբեր զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի իր գործընկերների միջնորդությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել կիրակի օրը վարչապետ Սքոթ Մորիսոնը։
Ավստրալիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ երկիրը մտադիր է համագործակցել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերին մահաբեր զենք մատակարարելու նպատակով։
«Մենք ձգտելու ենք Ուկրաինային հնարավոր աջակցություն ցուցաբերել և նրան մահաբեր զենք տրամադրել ՆԱՏՕ-ի մեր գործընկերների միջոցով: Մենք աշխատելու ենք հատկապես Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ, քանի որ դա ամենաարդյունավետ ճանապարհն է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով։
Ինչպես և սպասվում էր, հայտարարված ռազմական օգնության շրջանակներում Ավստրալիան ֆինանսավորում կուղարկի ՆԱՏՕ-ի որոշ երկրներին, որպեսզի նրանք կարողանան զենք գնել Ուկրաինայի համար։ Վարչապետը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել առաջիկա ֆինանսավորման չափի և գնվելիք զենքի բնույթի մասին:
Կարծիքներ