Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեսանյութերին, որտեղ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները հայ գերիների են գնդակահարում:

«Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- գրել է վարչապետը։

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր առկա միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը. «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան ագրեսորի համար հետևանքներով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում