ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Չախոյան

Հայաստանի Հանրապետությունում չի կարող ստեղծվել որևէ այլ պետություն և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկման վերաբերյալ հրապարակումներին:
«ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում։ Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է։
Հակառակ դեպքում՝ ԼՂ լուծարումը ստորագրողները, ովքեր պետությանը վերաբերվում են սեփական գրասենյակի տրամաբանությամբ, մի օր էլ Հայաստանից Լատինական Ամերիկայում կամ Աֆրիկայում նոր պետություն կստեղծեն կամ կլուծարեն»,- գրում է նա։
Կարծիքներ