Ռուսաստանում մարտի 30-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 20 հազար մարդ

Ռուսաստանում մարտի 30-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 20 հազար մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 20 հազ. 303-ով՝ նախորդ օրվա 19 հազ. 974-ի փոխարեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, Ռուսաստանում մարտի 30-ից ի վեր առաջին անգամ ավելի քան 20 հազար հիվանդ է հայտնաբերվել մեկ օրում։ Համավարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է վարակման 18 մլն 712 հազ. 699 դեպք։

Մահվան ելքերի թիվը մեկ օրում աճել է 44-ով՝ մեկ օր առաջվա 46-ի փոխարեն՝ հասնելով 382 հազ. 741-ի։ Առողջացման դեպքերի քանակն ավելացել է 8 հազ. 729-ով՝ հասնելով 18 մլն 39 հազ. 355-ի։

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել են 1 505 կովիդով հիվանդներ՝ մեկ օր առաջվա 2 հազ. 141-ի դիմաց (29,7 տոկոս նվազում): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 12 տարածաշրջաններում և նվազել 63-ում, ևս 10-ում իրավիճակը չի փոխվել: