ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի դեմ

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի դեմ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկոյան զրույզում խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում ընթացող ռազմական գործողությունների առիթով, հատկապես Հայաստանի հրետակոծմամբ։

Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Բլինկենը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի դեմև շեշտել, որ ԱՄՆ-ն պնդելու է ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու և հայ-ադրեբջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանն անցնելու պահանջը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում