Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի երեք ամսում. Բորել
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակը «կկարգավորվի երեք ամսվա ընթացքում» և կոչ է անում մեծացնել օգնությունը Կիևին։
Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Երեք ամսից իրավիճակը կորոշվի մարտի դաշտում, մենք այլևս չենք կարող ասել՝ սպասենք եվրոպական ընտրություններին, կամ «ուզում ենք ավելի շատ մանրամասներ իմանալ», մենք պետք է դառնանք ավելի արագ, ավելի վճռական, մենք ապրում ենք պատերազմական իրավիճակ»,- ասել է նա՝ կոչ անելով ավելի մեծ օգնություն ցուցաբերել Կիևին։
Կարծիքներ