ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսավարողների գործունեությունը

ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի որոշմամբ կասեցվել է երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն:

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք խանութը: Վերջիններս չեն պահպանել պարետի 24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել:

48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը , որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների բացայկայություն,ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ:

ՍԱՏՄ տեսուչները հանրապետությունում շարունակում են ուժեղացված ստուգայցերն ու մշտադիտարկումները:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում