Ռուսները ԵՄ-ին առաջարկել են Спутник Лайт-ն օգտագործել որպես երրորդ՝ խթանող պատվաստանյութ
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը Եվրոպական միությանը առաջարկել է դիտարկել Спутник Лайт կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը որպես երրորդ խթանող պատվաստուկ՝ Pfizer պատվաստանյութի արդյունավետության նվազման ֆոնին, գրում է ТАСС-ը։
«Քանի որ ԵՄ-ն սկսում է խթանիչներ օգտագործել Pfizer-ի արդյունավետության անկման պատճառով, այն կարող է Спутник Лайт-ի մեկ դեղաչափ պատվաստանյութը դիտարկել որպես խթանիչ ներարկում»,- ասվում է փաստաթղթում:
Հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը նաև հայտարարել է, որ ռուսական Спутник Лайт պատվաստանյութը կարող է հանդիսանալ որպես խթանիչ՝ ցանկացած օտարերկրյա պատվաստանյութի համար և նշել է, որ այն աշխարհում առաջին պաշտոնապես գրանցված խթանիչն է:
Կարծիքներ